Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Նյու Յորքում գտնվելու ընթացքում մտադիր է լույս սփռել Իրանի քաղաքականության վրա. տեղեկացնում է gazeta.ru-ն։

Իսրայելի կառավարության ղեկավարը ԱՄՆ մեկնելուց առաջ հայտարարել է, որ պատրաստվում է պատմել ճշմարտությունը «քաղցր ելույթների և մահացու ժպիտների մասին»։

Դա Իսրայելի առաջին արձագանքն է նախօրեին Իրանի և ԱՄՆ նախագահների միջև տեղի ունեցած բանակցություններին։ Բարաք Օբաման և Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել՝ նախքան Ռոհանիի՝ Իրան մեկնելը։