ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի բիզնես հետաքրքրությունների մասին հանրությունը նոր չէ, որ տեղյակ է: Փափկասուն տիկնոջ անգամ հայտարարագրված ունեցվածքը օլիգարխիկ երանգներ է մտցնում նրա «անբասիր» պատգամավորական գործունեության մեջ: 2012 թվականին Հերմինե Նաղդալյանի տարվա եկամուտը կազմել է 781 մլն 548 հազար դրամ է (3 մլն 153 հազարը' պատգամավորի աշխատավարձ, մնացածը' շահաբաժին և փոխառություն): Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դ. Բեգլարյանը, ևս վատ փողատեր չէ: Օրինակ՝ 2011թ. հանձնված կամ վերադարձված փոխառություններից ստացել է 288 մլն դրամ եւ 850 հազար դոլար եկամուտ: Նրա դրամական միջոցները 2011 թ. վերջին կազմել են 15 մլն, իսկ աշխատավարձից ստացած եկամուտները' 3 մլն 661 հազար 95 դրամ: Ամուսինների հսկայական գույքային կարողությունների մասին ավելորդ ենք համարում նշել:

 

Սրանք պաշտոնական թվերն են: Եթե ի նկատի ունենանք, որ մեր պատգամավորները փող աշխատում են բացառապես Գաբրիելից հրեշտակ լինելու մասին տեղեկանք ներկայացնելուց հետո՝ կարելի է ենթադրել, որ այդ թվերը բազմապատիկ ավելին են: Այնքան ավելին, որ տիկինը արդեն աչք է դրել ՀՀ նախագահի աթոռին:

 

Ազգային ժողովի ամբիոնում, արարողակարգի համաձայն, դրված է չորս աթոռ՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և նրա երկու փոխնախագահների համար: ՀՀ և ԱԺ նախագահների աթոռները տարբերվում են մյուս երկուսից՝ ոսկեզօծված են և նախատեսված են բացառապես երկրի երկու առանցքային պաշտոնյաների համար: Բայց փափկասուն տիկինը չի կարողացել դիմադրել իր վաղեմի երազանքին՝ նստելու ՀՀ նախագահի աթոռին (այստեղից - այնտեղից մի քանի կոպեկ փախցրած ցանկացած պատգամավոր այդպիսի երազախաբություններ է ունենում): Նաղդալյանը վերցրել և իր համար նախատեսված վայրում տեղադրել է Սերժ Սարգսյանի աթոռը՝ նրա փոխարեն դնելով իրենը: Այժմ տիկինը բազմած է նախագահի աթոռին և սկսել է իր աչքաչափով երկիրը չափել: Դե եթե մարդը կարող է առանց ջանք թափելու, առանց լուրջ դժվարությունների նստել նախագահի աթոռին, կարող է նաև դեմքի լուրջ արտահայտությամբ դատողություններ անել երկրին հուզող տարատեսակ հարցերի վերաբերյալ:

 

 

Տեսանյութն ու մանրամասները` Lurer.com-ում: