Այսօր Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ՀՀ նախագահի կողմից առաջարկված համաներման նախագիծը:

 

Փակ նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաներման առաջարկությանը։

 

Անդրադառնալով այն հարցին, թե համաներմամբ ազատ կարձակվի «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Տիգրան Առաքելյանին մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ: Համաներումը ենթադրում է, որ կալանավորների մի մասը միանգամից կազատվի, մյուսների պատժի չկրած մասը կկրճատվի, և կան հոդվածներ, որոնց վրա ընդհանրապես չի տարածվի: