ՌԴ-ում Կոլումբիայի դեսպան Ռաֆայել Ամադորը հրաժարական է տվել՝ սեքսուալ սկանդալի հետևանքով:
«Ես ինքնակամ եմ հրաժարական տվել: Հայտնվել են մի շարք աբսուրդ, սուտ տեղեկություններ: Խոսում են՝ սեռական բնույթի ոտնձգությունների մասին, սակայն ես դրանք կտրականապես հերքում եմ»,-ասել է Ամադորը:
Դեսպանը նաև նշել է, որ այդ որոշումը պայմանավորված է երկրի կառավարությանն ու արտգործնախարարության վնաս չտալու ձգտմամբ: «Այժմ կարգապահական հետաքննություն է տեղի ունեցել, և պետք է Բոգոտա ուղևորվեմ»,-ասել է նա: