նդկաստանում խոշոր ՃՏՊ-ի արդյունքում զոհվել է 28 մարդ, որոնց թվում' 13 երեխա. գրում է Associated Press-ը:

 

Վթարը տեղի էր ունեցել Ասսամ նահանգում: Հաղորդվում է, որ Արևմտյան Բենգալիա ուղևորվող բեռնատարը բախվել է աղյուսի գործարանում աշխատող բանվորներ տեղափոխող մինի-ավտոբուսին, որի արդյունքում երկու մեքենաներն էլ կողաշրջվել են և ցած գլորվել զառիթափից:

 

Զոհվածներից 5-ը կանայք են' իրենց երեխաների հետ: Բեռնատարի վարորդի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նրա մարմինը չի հայտնաբերվել: