Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ Սերժ Սարգսյանին հարց է տվել, որը խանդավառել է հանրությանը: Շատերը հիացած են երիտասարդ կնոջ համարձակությամբ, ով համարձակվել է այդքան բարձր ամբիոնից հայտարարել այն մասին, ինչի մասին փսփսում են բակերում՝ Սերժ Սարգսյանը խաղատանը 70 միլիոն եվրո է պարտվել:
Զարուհու կուսակցական գործընկերները չեն հաստատում, որ հարցը նախօրոք իրենց հետ համաձայնեցվել է, եւ ավելի շուտ դա Զարուհու նախաձեռնությունն էր, ով, ի դեպ, վերջերս տհաճ միջադեպի մեջ էր հայտնվել:
Իրանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա պատգամավորի ավտոմեքենան կանգնեցրել են ռուս սահմանապահները, ովքեր հսկում են Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները: Նույնիսկ այն բանից հետո, երբ պատգամավորը ներկայացել էր, սահմանապահներն անհրաժեշտ բացատրություններ չէին տվել: Հետո սահմանապահ զորքերի ղեկավարությունը տարածել էր հայտարարություն՝ անհարգալից արտահայտվելով Փոստանջյանի նկատմամբ եւ նրան «արեւմտամետ» անվանելով:
Զարուհի Փոստանջյանը, թերեւս, պետք է հենց այս հարցերը բարձրացներ ԵԽԽՎ-ում՝ ի՞նչ գործ ունեն Ռուսաստանի ԱԴԾ համազգեստով սահմանապահներն ինքնիշխան Հայաստանում, ի՞նչ իրավունքով են կանգնեցնում պատգամավորին իրենց ծառայության տեղից 30 կմ հեռավորության վրա, ինչու՞ Հայաստանի իշխանություններն այս հարցով բողոքի նոտա չեն հղել: Ընդհանրապես, ո՞վ են սահմանապահները, որ դեռ որոշում են՝ ով է արեւմտամետ, ով ոչ:
Սա առանցքային հարց է, որից էլ կարող են ածանցվել մնացած հարցերը: Հայաստանն ինքնիշխան պետություն չէ, քանի դեռ նրա անվտանգությամբ եւ պաշտպանությամբ այլ պետություն է զբաղվում, որը չի թաքցնում գաղութատիրական հավակնությունները: Սակայն Ժառանգության եւ այլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները ձգտում են չանդրադառնալ այս առանցքային հարցին: Եւ եթե նրանք համաձայն են այդ իրավիճակին, մյուս հարցերում քննադատությունը դառնում է ինչ որ իմաստով ձեւական:
Զարուհի Փոստանջյանը կարող էր Սերժ Սարգսյանին նաեւ հարցնել, թե ինչու սեպտեմբերի 3-ին Մոսկվա այցից առաջ չի խորհրդակցել հանրության կամ գոնե քաղաքական ուժերի հետ: Ինչու՞ է միանձնյա որոշում ընդունել երկրի քաղաքական կողմնորոշման մասին: Ի՞նչն է ստիպել Սերժ Սարգսյանին նման որոշման գնալ՝ իշխանափոխության սպառնալի՞քը, թե՞ Ղարաբաղը:
Սակայն նման հիմնարար հարցերը Հայաստանում քչերին են հետաքրքրում միգուցե այն պատճառով, որ Հայաստանում չկան քաղաքական գործիչներ ու քաղաքական ուժեր, որոնք կկարողանային այլ որոշում կայացնել եւ բաց հայտարարել սեփական դիրքորոշման մասին՝ «բարկացնելով Պուտինին»: Դեռ Հրանտ Բագրատյանն էր ասում, որ Սերժ Սարգսյանը չպետք է խաղեր տար Եվրոպայի հետ եւ բարկացներ Պուտինին:
Զարուհի Փոստանջյանի չտված հարցը
19:00 - 3.Հոկտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
30/10/14 13:29
Զեկույց նախատեսվո՞ւմ է ԶՈՒ-ում խախտումներից տուժածների վերաբերյալ. Զարուհի Փոստանջյանի հարցը՝ ՄԻՊ տեղակալին
29/10/14 23:03
Եռյակը որոշում չունի, Զարուհի Փոստանջյանի հարցը՝ Տիգրան Մուկուչյանին, ԵՊՀ-ում ուսանող է մահացել. օրվա ամփոփում
02/10/13 15:39
Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում. Ճի՞շտ է, որ Եվրոպայի խաղատներից մեկում 70 մլն եվրո եք պարտվել (տեսանյութ)
05/08/21 12:42
Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան
10/10/19 12:23
ՈՒՂԻՂ. «Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի շահերի պաշտպանը Զարուհի Փոստանջյանի ասուլիսը
16/07/18 12:54
Հանրապետականն ու ԵԼՔ-ը միավորվե՞լ են Զարուհի Փոստանջյանի դեմ
16/07/18 11:52
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը՝ ընտրություններից առաջ
26/05/18 12:01
Զարուհի Փոստանջյանի գործողությունները ալյասերվածության քարոզ են պարունակում և նման են էժանագին շոուների
21/01/18 13:48
Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան արգելվել է (տեսանյութ)
21/05/17 20:40
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը
14/05/17 18:17
Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան