Ամերիկյան Մերիլենդ նահանգի բնաիկչը վիճակախաղով շահել է 189 մլն դոլար։ Mega Millions վիճակախաղի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ 7, 10, 30, 37, 53 շահող թվերով տոմսը վաճառվել է Մերիլենդում նախորդ օրը երեկոյան՝ Սևերն քաղաքում։ Առայժմ հայտնի չէ շահողի ինքնությունը։ Եթե նա ցանկանա ստանալ ամբողջ գումարը, ապա ստիպված կլինի վճարել 60 մլն դոլար հարկեր։
Mega Millions վիճակախաղի տոմսերը վաճառվում են 1996 թվականից։ Ամենամեծ շահումը գրանցվել է նախորդ տարի՝ 656 մլն։