Արաքյադուստր Դիանայի մահվան պաշտոնական պատճառը դժբախտ պատահարն էր, սակայն շատ հետազոտողներ են առաջ քաշում սպանության վարկածը: Հերթական նման հիփոթեզն է ներկայացրել «Արքայադուստր Դիանայի մտադրությունները» գրքի հեղինակ Ալեն Փաուերը:
Ըստ նրա Դիանային կարող էին սպանել յուրօրինակ օրագրի պատճառով, որտեղ արքայադուստրը գրում էր թագավորական ընտանիքի սեքսուալ գաղտնիքների մասին: Տեղեկատվության հիմնական մասը վերաբերել է Դիանայի ամուսնուն' արքայազն Չարլզին, սակայն եղել են նաեւ ընտանիքի մյուս անդամների մասին գրառումներ:
Փաուերի վարկածով' Դիանայի մահվանից հետո նրա ընկերներն օրագիրը դուրս են բերել Քենսինգտոնյան պալատից, եւ հիմա այն Մեծ Բրիտանիայի տարածքից դուրս է: