Անդրադառնալով ԵԽԽՎ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահվածքին, «Հրապարակ» թերթը նշել է, որ հարց ուղղելու իր իրավունքը Փոստանջյանին է զիջել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Այս թեմաների շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ: Դիտարկմանը, թե միտեսակ համոզիչ չէ, որ առանց ստուգելու նման ելույթի հնարավորություն են տվել, Գ. Սահակյանը պատասխանել է.«Այսինքն ի՞նչ, դուք կողմնակից եք, որ ռեպրեսիաների գնա՞ն, ստուգենք ճշտենք մարդկանց, խոսքի իրավունքից զրկենք, դա որևէ նշանակություն չունեցող արժևորում էր»:

Նա նաև հավելել է.«Ինքը նախ ադրբեջանական հայեցակարգի տրամաբանությամբ հանդես եկավ, եթե հանկարծ Ադրբեջանում նման բան լիներ, ինքը հաստատ Ադրբեջան չէր հասցնի վերադառնալ, ճանապարհին արդեն կմորթեին մենք չենք մորթել, չենք էլ փորձել համարժեքել, ինչ էլ, ասենք, ավելի զուսպ է, քան եղելությունը»: