ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կողմ է, որ Գլխավոր դատախազի ընտրությունների քվեատուփը բացվի:
«Ինչքան ցանկացել են, բացել են, առավել ևս կարգ չկա բացելու, և երկրորդն էլ' ընդդիմադիր թևի հանձնաժողովի անդամներ են եղել, որոնք հաշվել են, իրենք էլ ստորագրել են արձանագրությունը: Խնդիրը հետևյալում է, որ ելույթներից էլ պարզ դարձավ, որ դրական վերաբերմունք կար, հիմա ամեն մեկն, ըստ երևույթին, կողմ է քվեարկել' մտածելով' ոնց էլ լինի մի 15 հոգի դեմ կլինեն, կասեն ես եմ: Հիմնական գաղափարը դա է: Արկղը վերցրել են, միասին տարել են, լցրել են սեղանին, բոլորը սկսել են հաշվել, հաշվել վերջացրել են, արձանագրությունը ստորագրել են:
Պատգամավորներից մեկն էլ հեռուստատեսությամբ խրոխտ խոսում էր, որ ես նկարել եմ բջջային հեռախոսով: Ըստ ընտրական համակարգի' վերջին տարիներին դա պատժելի էր»,-ասաց Գալուստ Սահակյանը: