Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Արագած գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ տանող հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած ձյան հետևանքով նշված ճանապարհահատվածում առաջացել է մերկասառույց, ինչն էլ պատճառ է դարձել մի քանի ավտոմքենաների վթարների:

 

Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն քաղաքացիները չեն կարողանում իրենց ուժերով դուրս գան մերկասառույցից, ինչի համար էլ ահազանգել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից արդեն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, Ապարանի և Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատներով մոտենում են նշված հատվածին, որպեսզի օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին, որոնց մեջ կան կանայք և անչափահաս երեխաներ:

 

Տեղեկացվել է նաև «ճանշին»-ին, ովքեր նույնպես բարեհաճում են նշված վայր:

 

 

shamshyan.com