Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 138-րդ և 235-րդ հոդվածներիի 1-ին մասերով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վ-ն դանակի և ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում է կատարել Ք. Բ.-ի և նրա 13-ամյա դստեր' անչափահաս Է. Ս.-ի վրա ու հափշտակել 186.000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և հեռուստացույց: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցն առևանգել է նրանց, ավտոմեքենայով տեղափոխել ամայի տարածք, որտեղ բռնաբարել է Ք.Բ.-ին:
Ոստիկանության աշխատակից Էդգար Վ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: