Փոքր ինքնաթիռի միակ ուղևորը կարողացել է վայրէջք կատարել Բրիտանիայի Համբերսայդ օդանավակայանում այն բանից հետո, երբ ուշագնաց է եղել ինքնաթիռի օդաչուն, հաղորդում է The Scunthorpe Telegraph-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ գիշերը, երբ ինքնաթիռը կատարում էր ուսումնական թռիչք: Ուղևորն ունեցել է օդաչուի որոշակի փորձ, սակայն վայրէջք կատարել մինչ այդ նա չէր փորձել: Վայրէջք նա կարողացել է կատարել միայն երրորդ փորձից:

 

Ուղևորը պատմել է, որ չի հաջողվել հենց առաջին փորձից նստեցնել ինքնաթիռը, քանի որ արևի շողերը ընկել են տղամարդու աչքերին, իսկ արևի մայր մտնելուց հետո խանգարել է մթությունը: Արդյունքում նա վայրէջք է կատարել լրիվ մթության պայմաններում: