«Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի ձևավորման հարցը քննարկող հանձնաժողովը չի շտապում իր երկրորդ նիստը հրավիրել: Առաջինն, ինչպես հայտնի է, քաղաքապետարանում կայացել էր դեռ նախորդ ամսվա վերջին՝ սեպտեմբերի 27-ին, որի ընթացքում որոշվել էր, թե ինչ տեսակի տրանսպորտ է նախընտրելի, որպեսզի գործի քաղաքում: Ավելի ճիշտ՝ հանձնաժողովը հաստատել էր քաղաքա­պետարանի ներկայացրած «նախասիրությունները»:

 

Առաջին նիստից շուրջ տասը օր անց էլ, ինչպես տեղեկացել է «Հայկական ժամանակ»-ը, Երևանի քաղաքապետարանից, հայտնի չէ հաջորդի ճակատագիրը»,-գրում է թերթը:

 

Մանրամասները կարդացեք ՀԺ-ի այսօրվա համարում: