ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և խնդրել ձեռնարկել միջոցներ' ապահովելու իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունը:
Նշենք, որ Զ. Փոստանջյանի անհանգստությունը պայմանավորված է Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ ղեկավար Խաչիկ Ասրյանի հայտարարությունով: