Վճռաբեկ դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը չի կարող նշանակվել, քանի որ դատավորի աշխատանքի ստաժ չունի: Վերջինիս մանկության երազանքն է գլխավոր դատախազ նշանակվելը կամ իր նախկին՝ արդարադատության նախարարի պաշտոնին վերադառնալը:
Եթե Հրայր Թովմասյանին տանեին վճռաբեկ, և Դ. Հարությունյանը նշանակում ստանար, կանաչ լույս կվառվեր Հովհաննես Սահակյանի առաջ, ով կդառնար ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, որին, ըստ ՀՀԿ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների, վաղուց են պատրաստվում «մի բան տալ»: Իսկ հիմա առավել ևս, քանի որ Գևորգ Կոստանյանի համակուրսեցին է եղել:
Թերթի հարցին ի պատասխան, Սահակյանն ասել է. «Նման լուրեր տարածողներն ընդամենը պետք է կարդան օրենքի տառը, փակագծերը չեմ բացի, թող մի քիչ չարչարվեն-կարդան, իսկ ընդհանուր առմամբ, պարոն Հարությունյանն իր պաշտոնում է, աշխատում է, ես Էլ՝ որպես ֆրակցիայի քարտուղար, աշխատում եմ իմ տեղում և բավականին լավ եմ զգում ինձ»: