Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.55-ին, 1960 թ. ծնված Աշոտ Գ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի թիվ 10 շենքի դիմաց իր «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենային է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա, որի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ «Մերսեդես»-ի վարորդը' 1971 թ. ծնված Մկրտիչ Հ.-ն, «ԱԴՄԱԳԱ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է իր դեմքին՝ ճակատի մասում պատճառելով վնասվածք: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ատրճանակը առգրավված է: Մկրտիչ Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է նախաքննություն: