Վրաստանի արևմտյան Խոբի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սպանվել է հանցագործ, որը զինված դիմադրություն էր ցույց տվել ոստիկաններին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին:

Ըստ նրա տվյալների, հանցագործը, ով որոնվում էր զինված հարձակում կատարելու մեղադրանքով, դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին և կրակ է բացել նրանց վրա: Փոխհրաձգության արդյունքում հանցագործը, ինչպես նաև 1 ոստիկան սպանվել են: Եվս 4 իրավապահ վիրավորվել են:

Վիրավորների վիճակը գնահատվում է կայուն և նրանց կյանքին վնաս չի սպառնում: