Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթները Շահումյանի հրապարակում ներկայացնում են իրենց ազգային կատարումները և շնորհավորում մայրաքաղաքի տոնը:

Երևանի քաղաքապետարանը բեմ է հատկացրել նաև ազգային փոքրամասնություններին: Քրդերը, եզդիները, ասորիները, հույներն, ուկրանինացիներն ու Հայաստանում ապրող մյուս ազգերի ներկայացուցիչները քաղաքի տոնին բերել են իրենց էթնիկ երգերը, պարերն ու մաղթանքները:

Իսկ Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկում Երևանի տոնը շնորհավորում են հայկական ազգային և ժողովրդական երգարվեստի ներկայացուցիչները:

Մանրամասները' տեսանյութում