Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Էն Քիմը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտին՝ պարտքային պարտավորությունների կատարման մասով, մնացել է ընդամենը 5 օր. տեղեկացնում է gazeta.ru-ն։

Նրա խոսքով՝ պետական պարտքի առավելագույն չափն ավելացնելու խնդրի շուրջ համաձայնության գալու հարցում Վաշինգտոնում քաղաքական գործիչների անկարողությունը կարող է համաշխարհային տնտեսական աղետի հանգեցնել։

«Ընդամենը 5 օր է մեզ բաժանում շատ վտանգավոր պահից։ Ես ամերիկացի գործիչներին կոչ եմ անում արտահերթ կարգով լուծում գտնել վերջնաժամկետից առաջ։ Անգործությունը կարող է հանգեցնել փոխառությունների տոկոսների ավելացման և համաշխարհային շուկաներում վստահության անկման ու աճի տեմպերի նվազեցման»,- ասել է Համաշխարհային բանկի ղեկավարը։

Նա նշել է, որ եթե վերջնաժամկետն անտեսվի, ապա դա աղետալի հետևանքներ կունենա զարգացող երկրների համար և հսկայական վնաս կհասցնի զարգացած տնտեսություններին։

ԱՄՆ Սենատի հանրապետականների և դեմոկրատների ղեկավարների միջև բանակցություններն արդեն վերսկսվել են։