Հոկտեմբերի 12-ին' ժամը 18.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Ջրառատ գյուղից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռոմիկ Ղ.-ին և 1986 թ. ծնված Ալբերտ Ս.-ին: Վերջինիս վարած «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 7 ծառ:

 

Ռոմիկ Ղ.-ն հայտնել է, որ ծառերը, «Գևորգ Չաուշ» կոչվող անտառամասից, ձեռքի սղոցով հատել է ինքը:

 

 

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: