Հոկտեմբերի 15-ին մուսուլմանական աշխարհը նշում է իսլամի գլխավոր տոներից մեկը' զոհաբերության տոնը (Աիդ ալ Ադհա կամ Կուրբան Բայրամ' թյուրքալեզու ժողովուրդների մոտ: Ծնթ.' Lurer.com):

Մինչ ողջ աշխարհի հավատացյալները ճանապարհ են ընկել դեպի Սաուդյան Արաբիա' ուխտագնացության, Ռուսաստանում հատուկ հսկողություն է սահմանվել այդ տոնը նշող մուսուլմանական զանգվածների նկատմամբ: Պատճառը վերջին օրերին Ադրբեջանի քաղաքացու կողմից Մոսկվայում սպանված 25-ամյա երիտասարդի մահվան պատճառով ի հայտ եկած ազգայնական բախումներն են եղել, որի արդյունքում ավելի քան 1200 ներգաղթյալ էր ձերբակալվել: Իրավիճակը շատ լարված է, և հավատացյալ զանգվածներն աղոթք են կատարում հատուկ նշանակության ջոկատի զինվորների հսկողության տակ: