Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Փափազյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են 19-ամյա Նորայր Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի 34 ՏM 587 համարանիշի և 64-ամյա Կարինե Փաշինյանի վարած Volkswagen մակնիշի 10 AM 007 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Փաշինյանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Opel-ն էլ բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակրին և շրջել այն: Կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները և Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

 

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվոմ են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: 

 

 

 

 

 

 

shamshyan.com