MediaMall.am-ը տեղեկություններ էր ստացել, որ այսօր աշխատանքից ազատվել են ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը և ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշիկ Աֆյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալները աշխատանքի են ընդունվում և ազատվում նախագահի հրամանագրերով՝ ըստ էության ոչ հերքելով, ոչ հաստատելով պաշտոնանկությունների փաստը: