Բրիտանական Henry Aldridge & Son աճուրդի տանը վաճառքի է հանվել ջութակը, որի վրա երաժիշտը նվագում էր խուճապի մատնված մարդկանց հանգստացնելու համար: Նվագախմբի ղեկավար և ջութակահար Վոլես Հարթլին զոհվեց 1912թ. Տիտանիկի խորտակման ժամանակ: Ջութակը նրան նվիրել էր հարսնացուն: 2006-ին Տիտանիկից փրկված ջութակը պատահականորեն հայտնաբերվել էր տան ձեղնահարկում, ուր ժամանակին ապրել էր երաժշտի հարսնացուն: Աճուրդի տունը 7 տարի և հազարավոր դոլարներ էր վատնել երաժշտական գործիքի իսկությունը հաստատելու համար:

 

Ավելի վաղ այս նույն աճուրդի տունը վաճառքի էր հանել Տիտանիկի ընթրիքի մենյուն, որը մատուցվել էր նավի ուղևորներին ճակատագրական ապրիլի 14-ի գիշերը:

 

Հիշեցնենք, որ Տիտանիկը կառուցվել էր 1911թ. Բելֆաստում: Իր առաջին ուղևորության ժամանակ նա բախվել էր այսբերգին և ջրասույզ եղել: Նավի վրա գտնվող 2224 մարդուց 1513-ը զոհվել էին: