Բուլղարիայի կառավարությունն այսօր հավանություն է տվել բուլղարա-թուրքական սահմանին 30 կմ երկարությամբ պատի կառուցմանը, ինչը հնարավորություն կտա սահմանապահներին բարձրացնել աշխատանքի էֆեկտիվությունը. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Պատը կառուցվում է ոչ թե փախստականներին հետ ուղարկելու նպատակով, այլ բուլղարական սահմանը լավագույնս պաշտպանելու համար», ասել է Բուլղարիայի ներքին գործերի փոխնախարարը: Պատի կառուցումը բուլղարական գանձարանին կարժենա 2.5 մլն եվրո:
Հոկտեմբերի 21-ին կկայանա կառավարության արտահերթ նիստը, որի ժամանակ կքննարկվի Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ժամանող ներգաղթյալների հոսքի նկատմամբ հսկողություն սահմանելու հարցը: Այս պահին Բուլղարիայում բնակվում է 6.5 հազար ներգաղթյալ, որոնց մեծ մասը Սիրիայի քաղաքացիներ են: