Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հերքել է Սիրիայի հետ սահմանին պատ կառուցելու մասին տեղեկությունները. գրում է Anadolu գործակալությունը:

 

Նրա խոսքերով` թուրք-սիրիական սահմանին պատնեշներ են կառուցվում` կանխարգելելու համար Թուրքիայի քաղաքացիների կողմից սահմանային ականապատ տարածքները հատելու հնարավորությունը:

 

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Թուրքիան պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանին' այնտեղից անօրինական ներգաղթյալների հոսքը կասեցնելու համար: