Թուրքական առաջատար պարբերակններից մեկի'«Հյուրիեթի» էլեկտրոնային տարբերակում բաժանորդագրության համար լրացվող տվյալների մուտքագրման դաշտում, պետությունների ցանկում տեղ է գտել նաև Լեռանային Ղարաբաղի Հանրապետությունը:
Դեպքը լրջորեն զայրացրել է ադրբեջանցիներին: Թեմային անդրադարձել է Ադրբեջանական «1news.az» լրատվական կայքը, որտեղ նյութը վերնագրված է. «Հյուրիեթի կողմից մեծ անարգություն' Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»:
Այդ հարցով զբաղվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Նախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլլաևն ասել է, որ իրենք թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Բաքվում Թուրքիայի դեսպանատանը կարգադրություն են ուղարկել: Իրենք փորձում են ճշտել' արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվանումը «Հյուրրիեթ»-ի կայքում հայտնվել է սխալմամբ, թե դա մեկ այլ պատճառ ունի: