Չինացի զույգը մինչև երեխայի ծնունդը թերթերում անանուն հայտարարություններ է հրապարակել և հայտնել, որ պատրաստ են իրենց երեխային փոխանակել 50.000 իենով՝ մետավորապես 5000 ֆունտ: Շանհայի ոստիկանությունը չինացի զույգին մեղադրել է թրաֆիքինգի մեջ այն բանից հետո, երբ նրանք գումար են վերցրել՝ այդպիսով երեխային փոխանակելու մասին համաձայնության գալով: Ի դեպ, նրանք գումարը վերցրել են մինչև երեխայի ծնունդը:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ փորձելով թաքցնել երեխային վաճառելու դեպքը՝ չինացի ծնողները որոշել են, որ վերջինս պետք է լույս աշխարհ գա տնային պայմաններում: Գումարը ստանալուց հետո ծնողները տարբեր իրեր են գնել՝ այդ թվում iPhone հեռախոս:
Ծնողներին բանտարկություն է սպասվում: Իրենց ցուցմունքներով՝ իրենք այդ ամենն արել են երեխայի շահերից ելնելով, ցանկացել են նրա համար ֆինանսապես ապահովված ընտանիք գտնել, որն ի վիճակի կլիներ ապահովել երեխայի կրթությունը: