Մարդասիրության ու դաժանության միջեւ տարաձայնությունը թեժ քաղաքական քննարկումներ հարուցեց Ֆրանսիայում, արդյունքում ձախերն առանձնացան: Այդ մասին է գրում ֆրանսիական «Le Monde»-ն: Այն ժամանակ, երբ լիցեյների սովորղները ի նշան բողոքի սովորողեր Կոսովոյից Լեոնարդա Դիբիրյանի ու Հայաստանից Խաչիկ Խաչատրյանը հեռացման դեմ, ինչպես նաեւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալիս դեմ, քաղաքական մեծամասնության անդամները ու ձախ կուսակցությունները անհամաձայնություն հայտնեցին կառավարության միգրացիոն քաղաքականության հետ: Իսկ Սոցիալիստական կուսակցության ու ընդհանուր առմամբ ձախերը բացահայտ աջակցեցին բողոքի ցույցերին:
Սոցիալիստական կուսակցության մամուլի քարտուղար Դավիդ Ասուլինը պահանջեց, որպեսզի «հստակեցվեն պայամններն ու պատասխանատուները»: Իսկ Ֆրանսիայի կրթության նախարար Վենսան Պենյոնը հայտարարեց, որ ձերբակալության տեղն ու ժամը խնդիր են առաջացնում՝ հույս հայտնելով, որ «նման իրավիճակները չեն կրկնվի»:
Շատերը պնդում են, որ դպրոցականների արտաքսումը չի համապատասխանում Սոցիալիստական կուսակցության արժեքներին: Կուսակցության ներկայացուցիչ Լորանս Ռոսինյալոը զայրացած ասել էր. «Սա ձախերի արժեքների սիրտն է, դպրոցը աշակերտների համար կարծես սրբավայր լինի ու նրանց պաշտպանությունը: Եթե մենք իջնենք այդ մակարդակին, էլ ինչո՞ւ ենք կոչվում ձախ»: Իսկ Ֆրանսիայի ազգային Ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոն նշել է. «Գոյություն ունի օրենք: Սակայն կան նաեւ արժեքներ, որոնցից ձախերը հրաժարվել չեն կարող, հակառակ դեպքում նրանք կկորցնեն իրենց ոգին»:
Փարիզի առաջին փոխքաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության կողմի քաղաքապետի թեկնածու Աննա իդալգոն պահանջում է Ֆրանսիա վերադարձնել «Լեոնարդա Դիբիրյանին ու Խաչիկ Խաչատրյանին» ու պարզաբանում է. «Երբ օրենքները մեկնաբանությունների կարիք ունեն, ապա պետք է պաշտպանել արժեքները, մեր հանրապետության արժեքները»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին եւ 18-ին Փարիզի փողոցներ են դուրս եկել՝ ընդդիմանալու Կոսովոյից ուսանող Լեոնարդա Դիբիրյանի արտաքսմանը, որին հանձնել են ոստիկանությանը, ինչպես նաեւ Հայաստանից 19-ամյա ուսանող Խաչիկ Խաչատրյանի արտաքսմանը: Երթ մասնակիցները հայտարարում էին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի դեմ ուղղված կոչեր՝ «Խաչիկին՝ Ֆրանսիա, Վալսին՝ Հայաստան», կամ «Վա՛լս, հեռացի՛ր»:
Այն ժամանակ, երբ շաբաթվա սկզբից Լեոնարդա Դիբիրյանը գործը լայնորեն քննարկվում է լրատվամիջոցներում, Խաչիկ Խաչատրյանի գործը ուշադրությունից դուրս էր: Լիցեյի 19-ամյա ուսանողը արտաքսվել է Հայաստան, որտեղ նա պետք է նոյեմբերի սկզբից անցնի պարտադիր զինվորական ծառայության:«Կրթություն առանց սահմանների» ցանցի համաձայն՝ Խաչիկ Խաչատրյանը հինգերորդ չափահաս ուսանողն է, որին ձախերի կառավարության օրոք հեռացնում են լիցեյից:
Ուսումնական հաստատությունների արհմիությունների ազգային միության գլխավոր տնօրեն Դանտե Բասսինոյի խոսքով՝ Հայաստան վերադառնալիս Խաչիկ Խաչատրյանին մի քանի ժամ ոստիակնները պահել են օդանավակայանում, որից հետո երեք օր մնացել էր հայրենի գյուղի ոստիկանական բաժանմունքում, ինչից հետո նրան դատական վերահսկողության ներքո ազատ են արձակել: Օգոստոսի 6-ի օրակարգի համաձայն՝ նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Աղբյուրը՝ News.am