Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, վիրավորների թվում է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:


Yerkir.am-ի թղթակիցը Էրեբունի բժշկական կենտրոնում զրուցել է հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Հունանյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ Վարդան Պետրոսյանը հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով` բազմաթիվ պոլիտրավմաներով:

 

«Դերասանին անմիջապես հետազոտել են եւ որոշել շտապ վիրահատել: Վիրահատության արդյունքում հեռացվել է փայծաղը, կարվել է լյարդը»,-ասել է Շուշան Հունանյանը:

 

Ըստ նրա` այժմ բժիշները դերասանի վիճակը գնահատում են կայուն ծանր, նրան միացված է արհեստական շնչառական սարք: Հունանյանը տեղեկացրել է, որ, բարեբախտաբար, ներքին արյունահոսությունը դադարել է:

 

«Դժվար է ասել` Վարդան Պետրոսյանի կյանքին վտանգ սպառնում է, թե` ոչ, սակայն, երբ զրուցում էի բժիշկների հետ, նրանք հիմա ավելի հանգիստ են, քանի գիշերը»,-ասել է Հունանյանը:

 

«Ի դեպ, Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել նաեւ վթարի վիրավորներից եւս մեկը` մյուս մեքենայի վարորդը: Վնասվել է վերջինիս գլխուղեղը, ունի ողնաշարային կոտրվածքներ, սակայն բժիշկները որոշել են, որ հիվանդը դեռ վիրահատման ենթակա չէ»,-գրում է լրատվամիջոցը: