«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը: Նա կհրաժարվի խմբակցության ղեկավարի պաշտոնից:
«Ժառագություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հակոբյանի որոշումն անակնկալ էր այնքանով, որ խմբակցության հետ կապված' կուսակցության վարչությունում հարց չի քննարկվել:
Արմեն Մարտիրոսյանը հերքեց նաև այն լուրերը, ըստ որոնց' Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկություն ունի 2014 թվականին կուսակցության ղեկավար նշանակել Զարուհի Փոստանջյանին: