Թուրքիայում բացվել է իսլամական առաջին սեքս-շոփը: Այն առաջարկում է պահպանակներ, մերսման համար յուղեր, ֆերամոններով օծանելիք: Իր տեսակի մեջ այն առաջինն է մուսուլմանական երկրում:

 

«Halal Sex Shop» կայքն իր ապրանքները ներկայացնում է որպես «բացարձակ անվնաս» և իսլամի նորմերին համապատասխան:

 

Համացանցից օգտվողները կարող են այցելել կայք, հնարավոր է ընտրել ապրանքներ՝ նախատեսված ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:

 

Կայքի մյուս բաժիններում հնարավոր է մասնակցել քննարկումների՝ «Սեքսուալ կյանքը իսլամում», «Օրալ սեքսը՝ իսլամի համատեքստում» և այլ թեմաներով:

 

«Իսլամը ողջունում է սեքսը որոշակի հանգամանքներում: Վաճառքում կան ապրանքներ, որոնք թույլատրված են իսլամով»,- գրել են կայքի հիմնադիրները:

 

Թուրքիայում կան այսպես կոչված «էրոտիկ խանութներ», սակայն վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը անցած տարի առաջարկել է անվանափոխել ու կոչել «սիրո խանութներ»: