Այսօր` հոկտեմբերի 24-ին, ՀՀ Ազգային Ժողովում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կառավարությունը հետեւողականորեն արգելափակում է պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները՝ տափակ ու անիմաստ հիմնավորումներով ու copy paste մտքերով: «Աժ հանձնաժողովները մեղավոր են նրանում, որ կառավարության օրինագծերին մշտապես դրական եզրակացություն են տալիս, իսկ կառավարությունը հարգանք չի դրսեւորում խորհրդարանի նկատմամբ»,-ասաց Ն. Զոհրաբյանը:
Անդրադառնալով բուն օրինագծին՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ այն խախտում է քաղաքական հիերարխիան եւ սուբորդինացիան: «Այս նախագիծը բերել է մի կառավարություն, որը խորհրդարանին իր կցորդն է համարում»,- ասաց Ն. Զոհրաբյանը: