Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 24-ին, ժամը 20.15-ին զանգահարել է մի տղամարդ և հայտնել, որ սպանություն է տեղի ունեցել. աղջիկը մահացած պառկած է տանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

 

Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Դ. Մալյան նրբանցքի 6-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 1971 թ. ծնված Ա. Ստեփանյանի դիակը:

 

Արտաքին զննությամբ' դիակի տարբեր մասերում հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքների հետքեր: Դիակը տեղափոխվել է ԴԲԳԳԿ:

 

Կատարվում է քննություն: