«Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք ունենք անդամակցության հայտ»,-ասում է Վլադիմիր Պուտինը` բացելով Մաքսային միության Վեհաժողովը:

 

«Ումից է հայտը»,-ասում է Լուկաշենկոն:

 

«Հայաստանից»,-պատասխանում է Պուտինը:

 

«Որտեղի՞ց»,-ասում է Նազարբաեւը:

 

«Նուրսուլթանի՞չ, լավ չես լսում»,-ասում է Պուտինը:

 

«Չէ, լավ չեմ հիշում, Նիկոլայիչ»,-ասում է Նազարբաեւը:

 

«Նիկոլայի՞չ»,-հարցնում է Լուկաշենկոն. «Գագիկն էստեղ ա՞»:

 

«Ի՞նչ Գագիկ, Ալեքսանդր, ի՞նչ Նիկոլայիչ, Նուրսուլթան»,-մի քիչ զայրանում է Պուտինը:

 

«Գագիկ Նիկոլայիչը, Վլադիմիր Վլադիմիրովիչ, իմ ընկերը, Հայաստանից, Ծառուկյանը»,-ասում է Լուկաշենկոն:

 

«Ի՞նչ Ծառուկյան»,-ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Ինչպես թե ինչ Նիկոլայիչ, Բորյա, միթե հայրանունդ մոռացել ես»,-ասում է Նուրսուլթան Նազարբաեւը Պուտինին:

 

«Նուրսուլթան, դու ես մոռացել, որ Բորյան վաղուց արդեն չկա, այդ ես եմ, Վլադիմիրովիչը»,-ասում է Պուտինը:

 

«Ահա, դե ասում եմ չէ, լավ չեմ հիշում: Ուրեմն ասում եք Թուրքիան հայտ է ներկայացրել հա՞»,-ասում է Նազարբաեւը:

 

«Ի՞նչ Թուրքիա, Նուրսուլթան, ախր ո՞վ ասաց Թուրքիա, ես ասում եմ Հայաստան, դու ասում ես Թուրքիա»,-զայրանում է Պուտինը:

 

«Ծառուկյանը, Սերժ Ազատիչ, այն որ միասին, եկեղեցում, հետո Փարավոնում, չե՞ք հիշում»,-ասում է Լուկաշենկոն:

 

«Հիշում եմ, բայց ես հիմա ոչ եկեղեցի եմ ուզում եւ ոչ էլ Փարավոն, ես հիմա Մաքսային եմ ուզում, Ալեքսանդր Գրիգորիչ, Մաքսային»,-ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Դե ես էլ դա եմ ասում, Գագիկ Նիկոլայիչն էլ դա էր ուզում»,-ասում է Լուկաշենկոն:

 

«Հա բայց ես եմ այստեղ, ոչ թե Նիկոլայիչը»,-մի քիչ զայրանում է Սերժ Սարգսյանը:

 

«Նուրսուլթան, Սերժ Ազատիչն է այստեղ, բա ինչ ես Նիկոլայիչ ասում»,-զարմանում է Լուկաշենկոն:

 

«Էէէ, դե ասացի էլի, մարդ է, մոռացել է, ինձ Բորիս Նիկոլայիչի տեղն է դրել, պարզեցինք, Ալեքսանդր Գրիգորիչ, ինչու եք նորից խճճում»,-ասում է Պուտինը:

 

«Ես ոչինչ էլ չեմ խճճում, Վլադիմիր Վլադիմիրովիչ, եւ խնդրում եմ ինձ վրա չբղավեք, առավել եւս, երբ իմ տանն եք»,-ասում է Լուկաշենկոն:

 

«Վերջապես քննարկելու՞ եք իմ հայտը, թե ոչ»,-անհանգիստ հարցնում է Սերժ Սարգսյանը:

 

«Ինչ հայտ է, տվեք տեսնեմ, զզվացրիք արդեն ձեր հայտով»,-ասում է Պուտինը:

 

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, հայտն ախր ձեզ մոտ է, ես այն չեմ էլ տեսել»,-ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Ախ հաա, հայտը, հա հայտը, ահա խնդրեմ հայտը պարոնայք, Հայաստանը հայտ է ներկայացրել Մաքսային միությանն անդամակցելու մասին»,-ասում է Պուտինը. «Ի՞նչ կասեք»:

 

«Ու՞մ ասենք»,-հարցնում է Նազարբաեւը:

 

«Դե, քանի որ հայտը Հայաստանն է ներկայացրել, ուրեմն Սերժ Ազատիչին էլ պետք է ասել»,-ասում է Պուտինը:

 

«Մեծարգո Ռեջեփ Թայիբիչ»,-սկսում է Նազարբաեւը:

 

«Լսեք, Նուրսուլթան, այդ ինչ եք ձեզ թույլ տալիս…»,-զայրացած բացականչում է Սերժ Սարգսյանը:

 

«Սերժ Ազատիչ, սպասեք, սպասեք, էլի մոռացել է, ես նրան Հայաստան եմ ասում, նա Թուրքիա է հասկանում, մոռացել է, ոչինչ, թող ասի, կարեւորը, որ հայտը բավարարվի»,-ասում է Պուտինը

 

«Մենք շատ ուրախ ենք, որ Թուրքիան հայտ է ներկայացրել Մաքսային միությանն անդամակցելու համար: Մեզ համար պատիվ է հավանության արժանացնել ձեր հայտը, եւ ես դնում եմ դրա տակ իմ ստորագրությունը»,-ասում է Նազարբաեւն ու ստորագրում:

 

«Ահա, տեսնում ես, իսկ դու բղավում ես: Թող մի հատ էլ Էրդողան ասի, ինչ կա էդտեղ, կարեւորը, որ հայտը ստորագրի, պոչ չխաղացնի»,-ասում է Պուտինը:

 

«Մի րոպե, մի րոպե, չհասկացա, հիմա Թուրքիայի հա՞յտն ենք քննարկում, թե Հայաստանի»,-ասում է Լուկաշենկոն:

 

«Գրիգորիչ,այսպես ասեմ, քննարկում ենք Հայաստանի անդամակցության հայտը չերեզ Թուրքիա, բավարարվա՞ծ ես»,-ասում է Պուտինը:

 

«Ոչ»,-ասում է Լուկաշենկոն:

 

«Ալեքսանդր Գրիգորիչ, ախր եկեղեցում եւ Փարավոնում ուրիշ բան էիր ասում, հիմա ուրիշ բան ես ասում»,-զարմանում է Սերժ Սարգսյանը:

 

«Որովհետեւ եկեղեցում եւ Փարավոնում ուրիշ բան էինք խմում, Սերժ Ազատիչ»,-ասում է Լուկաշենկոն:
«Այդ ինչ եք այդպես երկար վիճում», ասում է Նազարբաեւը. «Ռեջեփ, քեզ հո չեն նեղացնում այդ երկու սլավոնները»,-ծիծաղում է նա:

 

«Արագ ասա չեն նեղացնում, արագ ասա, թող վազն անցնի»,-Սարգսյանին հորդորում է Պուտինը:
«Չէ, չեն նեղացնում»,-ասում է Սերժ Սարգսյանն ու դիմում Պուտինին՝ «այս էլ արդեն երկրորդ անգամ»:

 

«Ոչինչ, Սերժ Ազատիչ, դիմացիր, բա գիտես հե՞շտ է, ինձ էլ քանի անգամ Ելցին է ասել»,-ասում է Պուտինը:

 

«Ինձ էլ մի անգամ Բակիեւ ասաց»,-ասում է Լուկաշենկոն:

 

«Դե լսիր ուրեմն, Կուրմանբեկ, հիմա ստորագրո՞ւմ ես Հայաստանի հայտը, թե ոչ»,-ասում է Պուտինը ծիծաղելով:

 

«Ոչ, չեմ ստորագրում»,-ասում է Լուկաշենկոն:

 

«Բայց ախր ինչու՞»,-հարցնում է Սերժ Սարգսյանը:

 

«Պետք է զանգեմ Իլհամին, հետո կորոշեմ»,-ասում է Լուկաշենկոն:

 

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, բայց մենք ախր այդպես չէինք պայմանավորվել»,-ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Ազատիչ, Ալեքսանդրը միշտ էլ անկանխատեսելի է եղել, շտապ մի բան է պետք մտածել»,-ասում է Պուտինը:

 

«Ասեմ, թող Զորին մի բաց նամակ էլ նրան գրի, միայն թե չզանգի Ալիեւին, ինչ կասեք»,-հարցնում է Սերժ Սարգսյանը:

 

«Ոչ, կզանգի, այդ դեպքում հաստատ կզանգի»,-ասում է Պուտինը:

 

«Ինչու, ի՞նչ գիտեք»,-հարցնում է Սարգսյանը:

 

«Դե ինձ էլ, որ Զորին ուղարկեց նամակը, կարդալուց հետո Ալիեւին զանգելու ցանկություն առաջացավ»,-ասում է Պուտինը:

 

«Ինչու, այդքան վա՞տն էր»,-ասում է Սարգսյանը:

 

«Ոչ, պարզապես այդ ամենը ես չեմ կարող անել առանց Ալիեւի օգնության»,-ասում է Պուտինը. «Լուկաշենկոն էլ չի կարող»:

 

«Բա ինչ անենք»,-հարցնում է Սերժ Սարգսյանը:

 

«Դե հեչ, ինչ պիտի անենք, պիտի սպասենք զանգի Իլհամին»,-ասում է Պուտինը:

 

«Ալո, Մեհրիբան խանումովնա, բարեւ ձեզ, այո, այո Սաշան է Մինսկից, Հայաստանի հարցով եմ զանգել»,-հանկարծ այդ պահին ասում է Լուկաշենկոն հեռախոսն ականջին:

 

«Վերջը իր ասածն արեց: Ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու»,-մտածում է Սերժ Սարգսյանը Լուկաշենկոյին նայելով:

 

«Լսիր, ախ դու, ծեր ավազակ, բա Իլհամին էիր զանգելու, Մեհրիբանի՞ն ինչու ես զանգել»,-ասում է Պուտինը:
«Քեզ ինչ, Կաբաեւային հո չեմ զանգել, որ իրար ես խառնվում»,-ասում է Լուկաշենկոն:

 

«Հանգիստ, Հայաստանը սրա համար առիթ էր Մեհրիբանին զանգելու, ամեն ինչ նորմալ է»,-դառնալով Սերժ Սարգսյանին` ասում է Պուտինը:

 

«Կստորագրի՞»,-ասում է Սարգսյանը:

 

«Սպասիր, թող մի քիչ խոսի, նրա աչքին բոլորը Մեհրիբան կերեւան, այդ ժամանակ էլ հայտը կտանենք, Մեհրիբանին նա չի մերժի»,-ասում է Պուտինը:

 

«Այսօր ինչ ասես եղանք, էլ Էրդողան, էլ Մեհրիբան, Հայաստանի անդամակցության հայտը Լուկաշենկոյին մոտեցնելով` մտածում է Սերժ Սարգսյանը»: