Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցի 27 շենքի բակում երեկ ինքնասպան է եղել բնակիչներից մեկը՝ իրեն պատկանող որսորդական հրացանով:
Ըստ հարեւանների շրջանում տարածված լուրերի՝ տղամարդու ինքնասպանության պատճառը պարտքերն են եղել:
Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ տղամարդը «Վաճառականների միություն» ՀԿ–ի նախագահի` Ցոլվարդ Գևորգյանի, որդին է:
Տղամարդը 45 տարեկան էր: