Այսօր տեղի ունեցավ ՀՀՇ հիմնադիր համագումարը: Համագումարի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀԱԿ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

 

Վերջինս իր ելույթում նշեց. «Այսօր ռուսի սապոգը կախված է հայ ժողովրդի գլխին: Պետք է մտածենք՝ ինչպես ենք փրկում Հայաստանը»:

 

...Մենք այսօր գալիս ենք փոխելու այն, ինչ արել ենք 88-ին: Այսօր տգիտությունը հաղթել է գիտելիքին, և այսպես շարունակելն անհնար է:

 

Չեկիստական մոտեցումն էլ խեղդում է ազատ, անկաշկանդ մտածողությունը: Սա շատ վտանգավոր է: Հարցի լուծումը կարող է լինել միայն մեր միջի ստրուկին կոտրելը»:

 

Արզումանյանի խոսքերով' չոքած չես կարող անկախ լինել, իսկ մենք հիմա չոքած ենք՝ ծնկների վրա ենք:

 

«ՀՀՇ-ն դեռևս 88 թվականից մշտապես պայքարել է ժողովրդավարություն կառուցելու համար: Մենք ուզում ենք ունենալ եվրոպական տիպի ազատական, ժողովրդավարական պետություն, որն առաջնորդվում է համամարդկային առումներով: ՀՀՇ-ն որևէ մեկը չի կարող փակել մեր հանրապետությունում:

 

Կային մարդիկ, որոնք եզրեր չունեին ՀՀՇ-ի հետ, բայց վերանվանում են ՀԱԿ և կոչ են անում, որ գան ստանան ՀԱԿ մանդատ: Սա վիրավորական է այն բոլոր մարդկանց համար, ովքեր 88-ից շարժման մեջ են եղել: Մենք չենք կարող հրաժարվել մեր անցյալից, և սա է պատճառը, որ նախաձեռնեցինք ՀՀՇ վերածնունդը»,-եզրափակեց Արզումանյանը: