Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում վայրէջք կատարելիս կործանվել է Ка-52 ուղղաթիռը. գրում է Интерфакс-ը:
Ուղղաթիռի 2 օդաչուները հասցրել են դուրս ցատկել ուղղաթիռից: Այս պահին նրանք հոսպիտալացվել են:
Բացի այդ' նախնական վարկածի համաձայն' տուժել է ևս 2 մարդ: Միջադեպի ականատեսները պատմել են, որ ուղղաթիռը վայր է ընկել անտառային զանգվածի մեջ ժամը 15.35-ի սահմաններում: Ոստիկանությունն արդեն հաստատել է կատարվածի փաստը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է, որ արդեն հայտնաբերվել են կործանված ուղղաթիռի մնացորդները: