2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ներկա էր ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը: 168.am-ը Յուրի Վարդանյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է վերաբերում կարծիքներին, որ իր որդու հետ տեղի ունեցած միջադեպից հետո ինքը պետք է հրաժարական տա: Ի պատասխան Յուրի Վարդանյանը զարմանքով ասել է. «Է՜, լավ էլի… ինչի՞ մասին է խոսքը»:

 

Հարցին, թե ի՞նչ է կատարվել իրականում, Յ. Վարդանյանը պատասխանել է. «Իմ որդու հետ կապված առավել ևս, բոլորը, ամեն ինչ շատ նորմալ է: Ես բացարձակապես անհանգստանալու խնդիր չունեմ»: Նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք միջամտելո՞ւ է գործին, թե ոչ. «Էդ արդեն լրացուցիչ հարց եք տալիս: Ես գիտեմ՝ Ձեզ շատ հարցեր են հետաքրքրում, մի օր առիթը կստեղծեմ, բոլորս կնստենք կխոսենք»:

 

Լրագրողների հարցին, թե ի՞նչ է իրականում պատահել, Յուրի Վարդանյանն ասել է. «Որևիցե բան չի եղել»: