Երևանում տրանսպորտի սակագինը նույնը չի մնալու, այն կբարձրանա. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

 

Ըստ նրա, հաշվարկներ են իրականացվում, և հավանաբար մեկ ամսից կամ մի քիչ ավելի ուշ հանձնաժողովը կավարտի աշխատանքը:

 

Նա նաև նշել է, որ տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում պարտադիր պետք է բարձրանա նաև սպասարկման որակը, քանի որ սա է հանրային պահանջը։