Սոցիալական կայքերում մշտական շփումները հանգեցնում են սիրահար զույգերի բաժանումների. պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը տպագրվել է Journal of Couple and Relationship Therapy գիտական ամսագրում:
Նրանք նման եզրակացության են եկել մի քանի տարի շարունակ 276 զույգերի շրջանում անցկացված հարցումների հիման վրա:
Մասնավորապես, հնարավոր է եղել պարզել, որ SMS հաղորդագրությունների և սոցիալական կայքերի միջոցով մշտական շփումները հանգեցնում են նրան, որ զույգերը դադարում են հետաքրքրություն տածել միմյանց հանդեպ և հոգնում են իրարից:
Այսպես` գործնականում զույգերի մոտավորապես 43%-ը բաժանվում է հենց այդ պատճառով: