Նոյեմբերի 4-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակազմը: Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ ոստիկանության պետն անդրադարձավ մի շարք թերությունների, որոնք տեղ են ունեցել գլխավոր վարչության աշխատանքում:
Նշելով, որ այդ իրավիճակն ու մթնոլորտն այլևս անցյալում են՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ամեն ինչ արվելու է ԿՀԴՊ գլխավոր վարչության գործունեության որակական մակարդակի բարձրացման համար, դրան են ուղղված լինելու նաև առաջիկայում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գլխավոր վարչության կառուցվածքային, կադրային, տեխնիկական հագեցման խնդիրները, ինչպես և տնտեսական հանցագործությունների, կիբերհանցագործությունների, թմրամիջոցների անօրինական շրջանառության, ահաբեկչության դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում կատարված աշխատանքի արդյունքները, նախանշվեցին մոտակա ու հեռակա ծրագրեր: Ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց ոլորտների պատասխանատուներին: