armsport.amՀավանական է, որ կատալոնական «Բարսելոնայի» պաշտպաններ Ժերարդ Պիկեն և Ադրիանո Կորեյրան բաց թողնեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Միլանի» դեմ հանդիպումը:

Այսօր երկու ֆուտբոլիստներն էլ ընդհանուր խմբի հետ չեն մասնակցել թիմի մարզմանը. վերջիններս մարզվել են անհատական ծրագրով՝ թիմի բժշկական շտաբի աշխատակիցների գլխավորությամբ շարունակելով ապաքինվել վնասվածքներից:

Ավելացնենք, որ «Բարսելոնա»-«Միլան» պատասխան հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: