Սիրիայում կառավարական զորքերը հարձակման են անցել Հալեպ քաղաքի հյուսիս-արևմուտքից և կատաղի մարտեր են մղում ապստամբ գրոհայինների դեմ Լիրամունի շրջանում. հայտնում է լիբանանյան Ալ Մայադին հեռուստաընկերությունը:
Նոյեմբերի 5-ին Հալեպի հարավ-արևելքում կառավարական զորքերն արդեն ազատագրել են մի քանի բնակավայր: Ավելի վաղ կառավարական զորքերին հաջողվել էր դուրս մղել գրոհայիններին Ալ Ազիզի և Աս Սաֆիրի բնակավայրերից, ինչը ճանապարհ էր բացել դեպի արգելափակված Համա-Հալեպ ռազմավարական մայրուղի:
Լիբանանյան ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ երեքշաբթի օրը Հալեպի մատույցներում սպանվել է ԱԼ Քաիդայի հետ կապված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության դաշտային հրամանատարներից մեկը, և նրա հետ' 300 գրոհային: