Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սաակաշվիլին չի մասնակցի Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Այս մասին լրագրողներին հայտարարել է Սաակաշվիլին անձամբ. գրում է Trend-ը:

 

«Վիլնյուսի գագաթնաժողովին կմեկնի նոր նախագահը: Դա ակնհայտորեն արդեն իմ գործառույթը չէ»,-ասել է Սաակաշվիլին:

 

Նշենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ ինքը ներկա է գտնվելու գագաթնաժողովին:

 

Նախնական տեղեկությունների համաձայն' Վիլնյուս կմեկնի 8 հոգուց բաղկացած վրացական պատվիրակություն, որի կազմն այս պահին ճշտվում է: