Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակզմից պատասխանել են Հայաստանում ռուսական բազայի գնդապետ Անդրեյ Ռուզինսկու հայտարարությանը. գրում է Trend-ը: Ռուս սպայի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի վրա արձակման դեպքում Ռուսաստանի՝ Գյումրիում տեղակայված բազայի զորքերը, հնարավոր է, միջամտեն Ղարաբաղյան կոնֆլիկտին, Բաքվի դժգոհությունն էր առաջ բերել:
«Ադրբեջանն այժմ ուժեղ և անկախ է, քան երբևէ. հայտարարել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Էլնուր Ասլանովը: Ադրբեջանն այսօր ունի հզոր բանակ և անկախ քաղաքական գիծ: Ադբեջանը թույլ չի տա որևէ երկրի միջամտել իր տարածքների վերականգնման իրավասությունների մեջ»,-ասել է Ասլանովը: