Այսօր աշխարհում հազարավոր երեխաների, ծերերի լքում են իրենց իսկ հարազատները՝ թողնելով բախտի քմահաճույքին: Քիչ չեն դեպքերը և Հայաստանում, երբ լսում ենք, թե ինչպես է մայրը լքել իր երեխաներին՝ թողնելով անտերության մեջ, կամ ինչպես են հոգատարությունից զրկել սեփական ծնողներին՝ ուղարկելով ծերանոց:
Հարգելի՛ ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարների շարք, որոնք իրենց մեջ նրբություն և ծնողական հոգատարություն ունեն:Չնայած լուսանկարներում մարդիկ չեն, սակայն, հուսով ենք, որ դրանք դիտելուց հետո յուրաքանչյուրն ավելի ջերմ ու սիրով կլինի դեպի իր երեխաներն ու ծնողները:
Պատրաստեց Նելլի Ալեքսանյանը