ԱՄՆ-ում կայանալիք մենամարտից առաջ տեղի է ունեցել Նոնիտո Դոներիկի և Վիկ Դարչինյանի կշռման արարողությունը:
Երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դոներն ավելի թեթև է կշռում Վիկ Դարչինյանից:
Հայազգի բռնցքամարտիկի քաշը 57 կգ է, Դոները կշռում է 56,8 կգ. տեղեկացնում է fightnews.com-ը:
Հիշեցնենք, որ Դարչինյանը Դոներին պարտվել է 2007-ին' տեխնիկական նոկաուտով՝ 5-րդ ռաունդում: Դա Վիկի առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ կարիերայում: