Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները.

 

Զինված միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանական բանակում: Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության՝ փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Գեդաբեկում գտնվող պաշտպանության նախարարության N զորամասում:

Ադրբեջանական բանակի զինվոր Վյուսալ Ջաֆարովը կրակել է իր ծառայակցի՝ Մուհամեդալի Աբբասովի ուղղությամբ: Զինվորը սրտի շրջանում վիրավորվել է, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը զինվորների միջև ծագած վիճաբանությունն է եղել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի արել:

 

***

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

 

***

 

Կոտայքի մարզի դատարանը բավարարեց նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը' դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ: Նեերկայացնում ենք News.am-ի պատրաստած տեսանյութը:

 

 

***

 

Նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով հավաքված քաղաքացիների մեջ էր նաեւ ՀԱԿ ակտիվիստ, ՔՕ 316 հոդվածով դատապարտված եւ համաներումով ազատ արձակված Տիգրան Առաքելյանը, որը նույնպես եկել էր «անարդարության դեմ պայքարելու եւ ձերբակալվածների հանդեպ անաչառ վերաբերմունք պահանջելու»:

Նրա խոսքով, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում կատարեց իր ծրագրած հեղափոխության առաջին քայլը, որը նա «ազնիվ քայլ» անվանեց. «Այն, ինչ Շանթն ուզում էր, ազնիվ է: Քննադատողներ էլ կլինեն, մեկը կասի՝ լավ բան է անում, մեկը կասի՝ վատ բան է անում. ես նրա արարքում որեւէ վատ բան չեմ տեսնում»։

Տիգրան Առաքելյանն ասաց, որ իրենք կշարունակեն Շանթ Հարությունյանի սկսած հեղափոխությունը: «Մեր պարտքն է՝ արդեն մենք անենք այն ամենը, որը չգիտեմ, Շանթը կուզենա, թե չէ: Իր պայքարը դրսում է, պայմանական ազատության մեջ գտնվողները կշարունակեն, չգիտեմ կհաջողվի, թե ոչ, դա ժամանակը ցույց կտա»:

 

***

 

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ընթացող քրեական գործի նախաքննության շրջանակներում նոյեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված և ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ: Բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն:

 

***

 

 

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան: Հանրապետության Նախագահը ծանոթացել է աստղադիտարանում վերջին շրջանում իրականացված վերականգնման և արդիականացման աշխատանքներին, ինչպես նաև վարչական մասնաշենքի աշխատանքային պայմաններին:

Սերժ Սարգսյանն այցելել է վակուումային կայան և Վ. Համբարձումյանի անվ. աստղադիտակ: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ հաշվի առնելով Հանրապետության հիմնարար հետազոտությունների մեջ աստղաֆիզիկայի էական նշանակությունը և վերջինիս զարգացման համար խոշորագույն աստղադիտակի կարևորությունը, ՀՀ ԳԱԱ նախագահությունը 2012թ. հուլիսին որոշում է կայացրել այդ դիտակի արդիականացման վերաբերյալ:

 

***

 

Մեկ ժամ առաջ, որպես ԱԺ պատգամավոր, այցելեցի «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսնելու համար, թե ինչ պայմաններում են պահվում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված անձինք:
Ի զարմանս ինձ, ՔԿՀ պետի տեղակալը, որ քաղաքացիական հագուստ էր կրում, ասաց, որ ինձ հնարավորություն չեն տա տեսնել կալանավորվածներին: Մեջբերեցի «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածը, որտեղ ասվում է, որ ԱԺ պատգամավորները կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն (այդ թվում այն խցեր, որտեղ պահվում են կալանավորված անձինք), ինձ ասացին, սակայն, որ չեն կարող նման հնարավորություն տալ, չեն կարող խցերի դռները բացել:

Պահանջեցի՝ ասածները հիմնավորել օրենքով կամ որեւէ այլ իրավական ակտով: Չկարողացան որեւէ հիմնավորում ներկայացնել: Առաջարկեցի համատեղ արձանագրություն կազմել: Հրաժարվեցին: Պետի տեղակալ ներկայացած անձին առաջարկեցի հեռախոսի ձայնագրիչի առաջ շարադրել եւ հիմնավորել դիրքորոշումը: Հրաժարվեց, եւ ըստ էության փախավ: Փորձեցի կապ հաստատել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, չհաջողվեց:

Այսուհանդերձ՝ տեղի ունեցածի կապակցությամբ շտապ պարզաբանում եմ ակնկալում Արդարադատության նախարարից, եւ տեղյակ պահում, որ այսօր' ժամը 22.00-ին, կրկին այցելելու եմ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իմ լիազորությունների շրջանակներում: Արդարադատության նախարարից ակնկալում եմ, որ կձեռնարկի համապատասխան միջոցառումներ:

 

***

 

4 հոգի առևանգել են Հարավային Կալիֆորնիայի նարկոլոգիական կլինիկայի սեփականատիրոջը, հարվածել են նրան ու կտրել նրա առնանդամը: Հայտնի է, որ առևանգողների թվում հայեր են եղել

Այդ կերպ վերջիններս փորձել են իմանալ սեփականատիոջ գումարների տեղը:

Սեփականատիրոջն առևանգողներից մեկը մինչ այս նրա հետ ճանապարհորդել էր Լաս Վեգաս, իսկ հետդարձի ճանապարհին նրան ու ընկերուհուն կապել ու թողել են անապատում՝ կրկին փորձելով իմանալ այնտեղ պահված գումարների տեղը:

Ռայեն Էնթոնի և Նաոմմի Ժոզեթ Գևորգյանները ձերբակալված են: Ձերբակալվածների թվում են նաև ձերբակալվել է 34-ամյա Հուսեյն Նայերին և Կայլ Սիրակավան:

 

***

 

Հայ երիտասարդը միայնակ կռվում է թուրքերի դեմ։
Մանրամասն' տեսանյութում.

 

 

***

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի' հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. նոյեմբերի 7-ի ժամը 18:00-ի դրությամբ այսքան դատապարտյալ է ազատ արձակվել.

 

***

 

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 18 նոր նշանակում՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և փրկարարական ուժերի վարչություններում, Հատուկ ջրափրկարարական ջոկատում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման և Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոններում, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններին ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատներում:

ԱԻ նախարարի այլ հրամաններով Սյունիքի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ Մարատ Պողոսյանին շնորհվել է փրկարար ծառայության մայորի, իսկ Շիրակի ՄՓՎ Անիի ՀՓՋ հրամանատար Կարապետ Այվազյանին՝ փոխգնդապետի կոչում:

 

***

 

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:

Ըստ հաղորդման, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Վ.-ն հանդես է եկել դիմումով և հայտնել, որ 2011 թվականի մայիսի 3-ին իր կողմից ՍՊ ընկերություններից մեկի «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացրած քննիչը չի վերադարձրել և յուրացրել է քրեական գործի նախաքննության ընթացքում անձնական խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված բջջային հեռախոսը և 50 000 դրամ գումարը:

Կատարվում է նախաքննություն: